կարևոր
3938 դիտում, 1 տարի առաջ - 2020-10-02 21:12

Թուրքիան ադրբեջանական բանակը համալրում է «Գորշ գայլեր» խմբավորման ծայրահեղականներով

Թուրքիան ադրբեջանական բանակը համալրում է «Գորշ գայլեր» խմբավորման ծայրահեղականներով

Թուրքիան ադրբեջանական բանակը համալրում է ոչ միայն սիրիացի, այլ նաև թուրք ծայրահեղականներով։ «Ermenihaber»-ը «Haber Global» լրատվամիջոցի ռեպորտաժից կադր է հրապարակել, որտեղ երևում է թուրքական ծայրահեղ ազգայնամոլական, ահաբեկչական գործողություններում ներգրավված «Գորշ գայլեր»  կազմակերպության անդամը, ով ցույց է տալիս կազմակերպությունը խորհրդանշող նշանը։

«Այս լուսանկարն ապացուցում և ևս մեկ անգամ փաստում է հակամարտությունում Թուրքիայի անմիջական և ուղղակի ներգրավածության մասին։ Մինչդեռ թուրքական իշխանությունները շարունակում են հերքել այդ ամենը և կատարում են միայն Ադրբեջանին աջակցելու վերաբերյալ իրավիճակը սրող հայտարարություններ»- նշում է լրատվամիջոցը: