12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Ադրբեջանական Report գործակալությունը այսօր հրապարակել էր լուսանկար՝ իբրև Հայաստանի բանակի 6-րդ լեռնահրաձգային գնդին օգնության գնացող 193-րդ առանձին գրոհային գումարտակի մարտական դրոշով։ Տեղեկատվությունը տարածել էին haqqin.az, aa.com, terend.az և այլ լրատվականներ։ Այս մասին հայտնում է տեղեկատվության ստուգման կենտրոնը։
Արցախի ՊԲ-ն այս առիթով հայտնում է, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, դրոշն առգրավված չէ, իսկ լուսանկարը կեղծված է։
Նշենք, որ report լրատվական գործակալությունը արդեն իսկ հեռացրել է հոդվածը։