կարևոր
1320 դիտում, 1 տարի առաջ - 2020-10-02 18:11

Վրաստանի իրավապահները հետաքննում են ՀՀ ցանցին կապող օպտիկամանրաթելային մալուխների վնասման դեպքերը

Վրաստանի իրավապահները հետաքննում են ՀՀ ցանցին կապող օպտիկամանրաթելային մալուխների վնասման դեպքերը

Վրաստանի Հարավային Քվեմո Քարթլի շրջանում ոստիկանությունը սկսել է միջազգային նշանակության օպտիկամանրաթելային ինտերնետ-մալուխների վնասման երկու դեպքերի հետաքննությունը: Հոկտեմբերի 2-ին այս մասին հայտնել է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը: Նշվում է, որ ինտերնետ-մալուխները վերականգնվել են:

Սեպտեմբերի լույս 29-ի գիշերը տեղի ունեցած առաջին միջադեպի ժամանակ անհայտ անձինք, կտրել են ինտերնետի ստորգետնյա օպտիկամանրաթելային մալուխները Դմանիսի մունիցիպալիտետի Օրոզմանի գյուղում,  որը մեծամասամբ բնակեցված է էթնիկ ադրբեջանցիներով:

Սեպտեմբերի 28-ին տեղի ունեցած երկրորդ միջադեպում վնասվել են Հայաստանի հետ սահմանին  գտնվող՝ Մառնեուլի մունիցիպալիտետի Սադախլո գյուղում, որը նույնպես բնակեցված է էթնիկ ադրբեջանցիներով: