Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի կողմից Արցախում հայ և արտասահմանցի լրագրողներին տեղափոխող թիրախավորված միկրոավտոբուսի լուսանկարները: Կենտրոնը նշում է, որ տուժածներ չկան:
«Միջազգային և տեղական մեկ տասնյակ լրագրողների Մարտակերտ տեղափոխող մեքենան հրետակոծվել է թշնամու կողմից: Տուժածներ չկան»,- նշված է հրապարակման մեջ:
ՌԻԱ Նովոստին հաղորդել է, որ ռուս և հայ լրագրողներով ու ամերիկացի հումանիտար կամավորներով միկրոավտոբուսն Արցախում ընկել է հրետանու կրակի տակ:
]