24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու «Ժողովրդի ծառա» կուսակցությունից Գերագույն ռադայի պատգամավոր Լյուդմիլա Մարչենկոն հերքում է ԶԼՄ-ներում իր անունից տարածված հայտարարությունը, թե իբր Ուկրաինան պատրաստ է տարբեր հարթակներում աջակցել Ադրբեջանին: Մարչենկոն այս մասին հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Ինչ վերաբերում է իմ խոսքերին, լրատվամիջոցները սխալ են մեկնաբանել իմ մեջբերումը, քանի որ բոլորս գիտենք՝ ինչքան հնչեղ է վերնագիրը, այնքան մեծ է նրանց վարկանիշը: Նկատի ունեմ, որ զենք տրամադրելու մասին խոսք չկար»,-գրել է Լյուդմիլա Մարչենկոն:
Նա նաև հույս է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորումը կարող է տեղի ունենալ խաղաղ ճանապարհով ՝ հիմնված միջազգային իրավունքի պահպանման վրա: «Բոլոր պետությունների ղեկավարները պետք է հիշեն, որ հիմնական գերակայությունը մարդկանց կյանքերն են»,-նշել է պատգամավորը:
Ավելի վաղ լրատվամիջոցներում տարածվել էին տեղեկություններ, թե Զելենսկու կուսակցությունից Գերագույն ռադայի պատգամավոր Լյուդմիլա Մարչենկոն ասել է, թե Ուկրաինան տարբեր հարթակներում աջակցել Ադրբեջանին: