23.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.73 -3.25 | |
GBP | 573.35 +0.36 | |
EUR | 486.58 +0.84 | |
GEL | 158.93 +0.25 | |
RUB | 7.89 +0.08 |
Քիչ առաջ Մարդու իրավունքների պաշտպանն այցելել է Արցախում ադրբեջանական հրետակոծության արդյունքում վիրավորումներ ստացած ֆրանսիական «Le Monde» թերթի 2 լրագրողներին, որոնք Արցախից տեղափոխվել էին Հայաստան։ Այս մասին հայտնում են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:
Պաշտպանը շնորհակալություն է հայտնել լրագրողներին իրենց կատարած կարևոր մասնագիտական աշխատանքի համար և շուտափույթ ապաքինում մաղթեցի Ֆրանսիա մեկնելուց առաջ։
«Կոնֆլիկտային կամ պատերազմական/զինված հարձակումների ժամանակ մասնագիտական աշխատանք կատարող լրագրողները գտնվում են միջազգային պաշտպանության ներքո:
Նրանց աշխատանքն իրավիճակի վերաբերյալ անգնահատելի է օբյեկտիվ, համապարփակ տեղեկություններ, ապացուցողական տվյալներ ունենալու, լարվածությունը նվազեցնելու և մարդու իրավունքները երաշխավորելու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ: