կարևոր
1246 դիտում, 2 տարի առաջ - 2020-10-02 16:08

Արցախում վիրավորում ստացած Le Monde-ի թղթակիցները տեղափոխվել են օդանավակայան

Արցախում վիրավորում ստացած Le Monde-ի թղթակիցները տեղափոխվել են օդանավակայան

Ադրբեջանի հրետակոծության հետևանքով Արցախում վիրավորում ստացած և Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված Le Monde-ի թղթակիցները տեղափոխվել են օդանավակայան` Ֆրանսիա մեկնելու նպատակով: Այս մասին ասել է Էրեբունի ԲԿ-ի խոսնակ Շուշան Հունանյանը:

«Le Monde-ի թղթակիցներն արդեն տեղափոխվել են օդանավակայան»,- նշել է Հունանյանը:

Արցախի Մարտունի քաղաքի քաղաքապետարանի շենքում հոկտեմբերի 1-ին ադրբեջանական Զինուժի կողմից թիրախավորվել է լրագրողների խումբը: Հրետակոծության հետևանքով վիրավորում էին ստացել ֆրանսիական Le Monde պարբերականի երկու լրագրողները, Հայաստանի «Արմենիա» հեռուստաընկերության օպերատոր Արամ Գրիգորյանը և 24news-ի լրագրող Սևակ Վարդումյանը: Ռուսական «Дождь» հեռուստաընկերության գլխավոր խմբագրի տեղակալ Դմիտրի Ելովսկին տարվել է ռմբապաստարանում, թիրախավորվել էր նաև Agence France-Presse գործակալության լրագրողների մեքենան: