կարևոր
1786 դիտում, 2 տարի առաջ - 2020-10-02 15:42

Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի հրթիռակոծման հետևանքով 10 վիրավոր կա

Ադրբեջանի կողմից Ստեփանակերտի հրթիռակոծման հետևանքով 10 վիրավոր կա

Ադրբեջանի զինված ուժերի կողմից Ստեփանակերտը հրթիռակոծելու հետևանքով Արցախի փրկարար ծառայությունում 10 վիրավոր կա: Այս մասին հայտնել է Արցախի ԱԻՆ լրատվական ծառայության պետ Արմեն Նարիմանյանը՝ հավելելով, որ նրանցից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում:

«Ստեփանակերտում փրկարար ծառայության շենքը մասնակի ավերվել է, փշրվել են ապակիներ, քանդվել են պատեր, վնասվել են մեքենաներ կայանատեղիում»,-նշել է Նարիմանյանը:

Ստեփանակերտի ուղղությամբ հոկտեմբերի 2-ին նետվել են, նախնական տեղեկություններով,  հարվածային հրթիռներ: