կարևոր
1660 դիտում, 2 տարի առաջ - 2020-10-02 15:24

«Le Monde»-ի վիրավոր լրագրողներին տարհանել են Արցախից

«Le Monde»-ի վիրավոր լրագրողներին տարհանել են Արցախից

Արցախի Մարտունի քաղաքում Ադրբեջանի կողմից հրետակոծության հետևանքով վիրավորված ֆրանսիական «Le Monde» պարբերականի լրագրողներին տարհանել են Արցախից: Այս մասին հայտնում է AFP-ն՝ հղում անելով Ֆրանսիայի ԱԳՆ-ին:

«Նրանք լքել են Ստեփանակերտը և տարհանման գործընթացում են», - ասել են նախարարությունից:

Ավելի վաղ, Արցախի Մարտունի քաղաքի քաղաքապետարանի շենքում ադրբեջանական Զինուժի կողմից թիրախավորվել էր լրագրողների խումբը: Հրետակոծության հետևանքով վիրավորվել էին ֆրանսիական Le Monde պարբերականի երկու լրագրողները` Ֆրանսիայի քաղաքացիներ: Նրանց ուղեկցող խաղաղ բնակիչը զոհվել է: 

Արցախցի բժիշկներին հաջողվել է փրկել Մարտունիում ադրբեջանական հրետակոծությունից ծանր վիրավորված ֆրանսիացի լրագրողի կյանքը: