կարևոր
2137 դիտում, 2 տարի առաջ - 2020-10-02 15:18

Հորդորում ենք զերծ մնալ հակառակորդի հրետակոծության հետևանքով ընկած արկերի տեղանքի մասին լուսանկարներ համացանցում տեղադրելուց. ՊՆ խոսնակ

Հորդորում ենք կտրականապես զերծ մնալ հակառակորդի հրետակոծության հետևանքով ընկած արկերի տեղանքի մասին լուսանկարներ և տեսանյութեր համացանցում տեղադրելուց: Այս մասին հայտնում է ՀՀ  ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Հարգելի հայրենակիցներ,

Դրանով Դուք ուղղորդում եք հակառակորդի կրակը՝ այդ կերպ վտանգի տակ դնելով Ձեր և Ձեր հարազատների անվտանգությունը»: