կարևոր
1628 դիտում, 2 տարի առաջ - 2020-10-02 14:17

«Le Monde»-ի թղթակիցները գտնվում են «Էրեբունի» ԲԿ-ում. նրանք շուտով կտեղափոխվեն Ֆրանսիա

«Le Monde»-ի թղթակիցները գտնվում են «Էրեբունի» ԲԿ-ում. նրանք շուտով կտեղափոխվեն Ֆրանսիա

Մարտունիում թշնամու ռմբակոծությունից վիրավորված «Le Monde» պարբերականի 2 թղթակիցը տեղափոխվել են Երևան՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Այս մասին հայտնել է Էրեբունի ԲԿ-ի խոսնակ Շուշան Հունանյանը:

«Այստեղ նրանք ստացել են անհրաժեշտ բուժօգնություն, և շուտով նրանց կտեղափոխեն Ֆրանսիա»,- նշեց Հունանյանը:

Արցախի Մարտունի քաղաքի քաղաքապետարանի շենքում հոկտեմբերի 1-ին ադրբեջանական Զինուժի կողմից թիրախավորվել է լրագրողների խումբը: Հրետակոծության հետևանքով վիրավորում են ստացել ֆրանսիական Le Monde պարբերականի երկու լրագրողները, նախնական տվյալներով Ֆրանսիայի քաղաքացի, Հայաստանի «Արմենիա» հեռուստաընկերության օպերատոր Արամ Գրիգորյանը և 24news-ի լրագրող Սևակ Վարդումյանը: Ռուսական «Дождь» հեռուստաընկերության գլխավոր խմբագրի տեղակալ Դմիտրի Ելովսկին այժմ գտնվում է ռմբապաստարանում, թիրախավորվել էր նաև Agence France-Presse գործակալության լրագրողների մեքենան: