կարևոր
1516 դիտում, 8 ամիս առաջ - 2020-10-02 13:09

ԵՄ առաջնորդներն արձանագրել են՝ ԼՂ հակամարտությունը չի կարող ենթարկվել արտաքին միջամտության

ԵՄ առաջնորդներն արձանագրել են՝ ԼՂ հակամարտությունը չի կարող ենթարկվել արտաքին միջամտության

Եվրոպական խորհուրդը հոկտեմբերի 1-ին Եվրամիության առաջնորդների գագաթնաժողովի արդյունքներով արձանագրել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում և չի կարող ենթարկվել արտաքին միջամտության: ԵՄ առաջնորդներն ընդգծել են ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու անհրաժեշտությունը:

Հայտարարությունում մասնավորապես նշվում է.

«Եվրոպական խորհուրդը կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և կողմերին հորդորում է վերահաստատել կայուն հրադադարի ռեժիմը և հանձնառությունը հակամարտության խաղաղ կարգավորմանը: Կյանքի կորուստը և խաղաղ բնակչության շրջանում զոհերն անընդունելի են: Հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում և չի կարող ենթարկվել արտաքին միջամտության»:

Խուրհուրդը նաև նշել է, որ Ադրբեջանը և Հայաստանը պետք է առարկայական բանակցություններ սկսեն առանց նախապայմանների և իր աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ու Բարձր հանձնակատարին խնդրել է ուսումնասիրել կարգավորման գործընթացին ԵՄ հետագա աջակցությունը: