20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 1-ին հեռախոսազրույց ունեցավ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լը Դրիանի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Զոհրաբ Մնացականյանը Ժան Իվ Լը Դրիանին տեղեկացրել է Արցախում իրավիճակը լուսաբանող լրագրողների նպատակաուղղված թիրախավորման միջադեպերը, մասնավորապես իր գործընկերոջն իրազեկել է Ադրբեջանի թիրախում հայտնված ֆրանսիացի լրագրողների վիճակի մասին։
Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են Ադրբեջանի լայնածավալ զինված հարձակման արդյունքում ԼՂ հակամարտության գոտում իրադրությանը: Այդ համատեքստում նախարար Մնացականյանն իր խորը մտահոգությունը է հայտնել արտատարածաշրջանային ուժերի ապակայունացնող գործունեության առնչությամբ` առանձնակի մտահոգություն հայտնելով Թուրքիայի կողմից Ադրբեջանին բացահայտ կերպով ցուցաբերվող անվերապահ և միակողմանի ռազմական աջակցության առնչությամբ։ Նախարարներ Մնացականյանը և Լը Դրիանը ընդգծել են հակամարտությունում օտարերկրյա ահաբեկիչ զինյալների անմիջական ներգրավվածության անթույլատրելիությունը։
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների կողմից արված հայտարարությանը, որը պարունակում է ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու կոչ: ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է համանախագահների և համանախագահող երկրների դերակատարումը տարածաշրջանային անվտանգությանն ուղղված սպառնալիքների չեզոքացման գործում: