30.06.2022
|
||
---|---|---|
USD | 407.21 -1.10 | |
GBP | 492.81 -3.61 | |
EUR | 423.54 -6.21 | |
GEL | 139.05 -0.30 | |
RUB | 7.75 -0.08 |
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի քարտուղարությունը ստացել է Աֆղանստանին այդ կազմակերպության դիտորդի կարգավիճակից զրկելու գործընթաց սկսելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի դիմումը: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՀԱՊԿ-ի ԽՎ քարտուղարությունը:
«Հաստատում ենք Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նամակի ստացումը, որով նա խնդրում է Աֆղանստանի Ազգային ժողովի ստորին պալատին դիտորդի կարգավիճակից զրկելու մեխանիզմ գործարկել` համաձայն ՀԱՊԿ ԽՎ դիտորդի կարգավիճակի մասին կանոնադրության»,- նշել են ՀԱՊԿ-ի ԽՎ քարտուղարությունից: