կարևոր
1442 դիտում, 1 տարի առաջ - 2020-10-02 02:41

Մայք Պոմպեոն կոչ է արել արտաքին ուժերին չմիջամտել ԼՂ հակամարտությանը

Մայք Պոմպեոն կոչ է արել արտաքին ուժերին չմիջամտել ԼՂ հակամարտությանը

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին հաշտության կոչ է արել, իսկ արտաքին ուժերին ՝ չմիջամտել հակամարտությանը:

«Մենք դեմ ենք, որ հակամարտությունը միջազգայնանա: Մենք կարծում ենք, որ արտաքին ուժերը պետք է դրանից դուրս մնան: Մենք հրադադարի կոչ ենք անում: Մենք ցանկանում ենք, որ երկու կողմերն էլ հետընթաց տան: Մենք խոսել ենք երկու երկրների առաջնորդների հետ ՝ կոչ անելով նրանց դա անել», - ասել է Պոմպեոն «Fox News»-ին տված հարցազրույցում:

«Հուսով ենք, որ առաջիկա օրերին նրանք կտեսնեն, որ բռնությունը չի լուծի էթնիկ և քաղաքական հակամարտություններն ու վեճերը, և որ երրորդ կողմերի, այլ երկրների առկայությունը, որոնք կմիանան նրանց, միայն կխորացնի խնդիրը», - ավելացրել է Պոմպեոն:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախում ընդհանուր առմամբ զոհվել է 11 քաղաքացի, 60-ից ավել վիրավորվել: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել է քաղաքացիական ավտոբուս` Ադրբեջանի ԶՈՒ-ին պատկանող ԱԹՍ-ի հարվածից: Հայտնաբերվել են փաստեր՝ Թուրքիայի ներգրավվածության վերաբերյալ: Սեպտեմբերի Թուրքիայի F-16 կործանիչը ՀՀ օդային տարածքում խոցել է հայկական ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը, զոհվել է օդաչուն: Հոկտեմբերի 1-ին հակառակորդը հրետանի էր կիրառել Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի ուղղությամբ, ինչպես նաև հարվածային ԱԹՍ-ից հրթիռ էր արձակել Մեծ Մասրիկ բնակավայրի վրա, ինչի հետևանքով զոհվել էր մեկ քաղաքացիական անձ, երկու քաղաքացիական անձ ստացել էր տարբեր աստիճանի վիրավորվում։ Հայկական զինուժն ունի 103 զոհ և շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ ՀՀ-ում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային շուրջ 1280 կորուստ և 2700 վիրավոր: Հակառակորդը կորցրել է 94 ԱԹՍ, 12 ուղղաթիռ, 181 զրահատեխնիկա, 4 ինքնաթիռ, 2 «Սմերչ», 3 ՏՈՍ-1Ա ծանր հրանետային համակարգ: