12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
ՀՀ Արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն ափսոսանք հայտնեց այն հարցի առնչությամբ, որ Ադրբեջանն Արցախի նկատմամբ ագրեսիա իրականացնելու համար օգտագործում է այլ երկրների տարածքները: Հոկտեմբերի 1-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում Նաղդալյանն այս մասին ասաց, արձագանքելով այն դիտարկմանը, որ Արցախի նկատմամբ Ադրբեջանի ռազմական գործողությունների հետևանքով տուժել են նաև իրանցիները:
«Մենք մշտական կապի մեջ ենք Իրանի մեր գործընկերների հետ և իսկապես կապը տարբեր մակարդակներով մշտական բնույթ է կրում: Ափսոսանքի է արժանի այն, որ Ադրբեջանը տարածաշրջանի խաղաղությունը վտանգելու համար օգտագործում է այլ երկրների տարածքները, որպեսզի մարտական գործողություններ և ագրեսիա իրականացնի Արցախի դեմ: Այս առումով Իրանի մեր գործընկերների հետ երկխոսությունը համապարփակ է և ներառում է հարցերի լայն շրջանակ»,- ասաց Նաղդալյանը:
Հոկտեմբերի 1-ին արցախա-ադրբեջանական հակամարտության գոտու հարավային հատվածում՝ Վարազաթումբ (Լելե Թեփե) տարածքում, ՊԲ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի մարտական ուղղաթիռ, որն ընկել է Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում: