Երեկ ռուսաստանյան կողմի նախաձեռնությամբ՝ Հայաստանի 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
Սարգսյանը դեսպանին տեղեկացրել է իր գլխավորած Հանրապետական կուսակցության կողմից ներ-քաղաքական օրակարգի սառեցման ու համազգային կոնսոլիդացիայի մասին, շեշտել, որ Ադրբեջանի ղեկավարության ագրեսիան՝ ընդդեմ Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի՝ Թուրքիայի ռազմա-քաղաքական ղեկավարության բացահայտ աջակցությամբ ու միջամտությամբ, պետք է կանխվի բոլոր հնարավոր եղանակներով:
Կոպիրկինը ներկայացրել է Ռուսաստանի դիրքորոշումն ու գործադրվող ջանքերն իրավիճակի շուտափույթ կարգավորման ուղղությամբ՝ ինչպես ազգային մակարդակում, այնպես էլ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի մանդատի շրջանակում: