ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հրապարակել է Հայաստանի Գեղարքունիքի մարզի գյուղերի նկատմամբ ադրբեջանական ռազմաօդային ու հրետանային հարձակումների հետևանքները փաստագրող տվյալներ: Գրառմանը կից՝ Ա. Թաթոյանը հրապարակել է նաև լուսանկարներ:
«Հայաստանի Գեղարքունիքի մարզի գյուղերի նկատմամբ ադրբեջանական ռազմաօդային ու հրետանային հարձակումների հետևանքները փաստագրող աշխատանքները:
Արդյունքները ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի հարցմամբ առավոտյան կուղարկվեն նրան։
Կարևոր աջակցություն ցուցաբերեցին տեղական մարմինները՝ մարզպետ Գնել Սանոսյան գլխավորությամբ»,-մարդու իրավունքների պաշտպանը: