կարևոր
2280 դիտում, 1 տարի առաջ - 2020-10-01 19:49

Ես Ալիևին ուղիղ ասել եմ Լեռնային Ղարաբաղին Ադրբեջանի հարվածները որևէ արդարացում չունեն. Մակրոն

Ես Ալիևին ուղիղ ասել եմ Լեռնային Ղարաբաղին Ադրբեջանի հարվածները որևէ արդարացում չունեն. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղին Ադրբեջանի հարվածները որևէ արդարացում չունեն: Այս մասին Մակրոնը խոսել է Բրյուսելում ԵՄ առաջնորդների հանդիպումից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում: «Ես Ալիևին ուղիղ ասել եմ՝ հարվածը, որն Ադրբեջանը կիրակի հասցրել է Լեռնային Ղարաբաղին, չունի ոչ մի արդարացում»,-հաղորդմամբ՝ նշել է Մակրոնը:

Նա հաստատել է նաև ջիհադիստների ներկայությունն Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական գործողություններում: «Ունենք փաստեր Սիրիայից վարձկանների ներգրավման մասին»,-ասել է նա:

Մակրոնն իրավիճակը ԼՂ հակամարտության գոտում համարել է իսկապես վտանգավոր և հիշեցրել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ համատեղ հայտարարություն են տարածել, որով կոչ են անում կողմերին անհապաղ հրադադար հաստատել` առանց նախապայմանների: «Որպես Մինսկի խմբի համանախագահներ՝ անելու ենք ամեն ինչ՝ վերահաստատելու հրադադարը, որպեսզի կողմերը վերադառնան բանակցային սեղանի շուրջ»,-ասել է Ֆրանսիայի նախագահը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվել են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով Արցախում ընդհանուր առմամբ զոհվել է 11 քաղաքացի: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ և այրվել է քաղաքացիական ավտոբուս` Ադրբեջանի ԶՈՒ-ին պատկանող ԱԹՍ-ի հարվածից: Հայտնաբերվել են փաստեր՝ Թուրքիայի ներգրավվածության վերաբերյալ: Սեպտեմբերի Թուրքիայի F-16 կործանիչը ՀՀ օդային տարածքում խոցել է հայկական ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը, զոհվել է օդաչուն: Հայկական զինուժն ունի 103 զոհ և շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։

ՀՀ-ում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային շուրջ 1280 կորուստ և 2700 վիրավոր: Հակառակորդը կորցրել է 90 ԱԹՍ, 12 ուղղաթիռ, 181 զրահատեխնիկա, 4 ինքնաթիռ, 2 «Սմերչ», 3 ՏՈՍ-1Ա ծանր հրանետային համակարգ: