կարևոր
1788 դիտում, 1 տարի առաջ - 2020-10-01 18:56

Հակառակորդը հրետակոծել է Վարդենիս-Սոթք ավտոճանապարհը․ՀՀ ՊՆ

Հակառակորդը հրետակոծել է Վարդենիս-Սոթք ավտոճանապարհը․ՀՀ ՊՆ

Հակառակորդը հրետակոծել է Վարդենիս-Սոթք ավտոճանապարհը ։Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։

Պատգամավոր Թագուհի Թովմասյանն էլ մանրամասնում է, որ  հրթիռակոծում են այն նույն հատվածը, որտեղ տեղակայված է ռուսական «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերության կողմից շահագործվող Սոտքի ոսկու հանքավայրի գրասենյակը: Զոհեր, բարեբախտաբար չկան: Ու ակնհայտ է, որ Ադրբեջանը թիրախավորված հարվածում է ռուսական կապիտալով ընկերության կողմից շահագործվող ոսկու հանքավայրը, որն, ի դեպ, 5-րդ օրն է, ինչ չի աշխատում: