War-Gonzo թելեգրամյան ալիքը, հղում անելով Թուրքիայում գտնվող իր աղբյուրներին, հաղորդում է, որ թուրքական բանակի գեներալները մեկուսացրել են Ադրբեջանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետին՝ Նեջմեթթին Սադիխովին:
Պատճառն, ըստ աղբյուրի, ամիսներ առաջ նրա եւ Ադրբեջան ուղարկված թուրք հրահանգիչների միջեւ ծագած կոնֆլիկտն է եղել, Սադիխովն էլ, դեմ լինելով թուրքական ներկայության մեծացմանը, իշխանություններին է քննադատել՝ ասելով՝ «եթե թուրքերին մեր բանակն ենք տալիս, միգուցե մեր կանանց է՞լ նրանց տանք»:
Սադիխովի գտնվելու վայրն այժմ հայտնի չէ, նրա հետ անգամ հարազատները կապվել չեն կարողանում: