Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնն աջակցությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղում վիրավորված Le Monde թերթի լրագրողներին, խոստացել է նրանց ցուցաբերել ամբողջ անհրաժեշտ օգնությունը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Մակրոնը նաև հայտնել է, որ Ֆրանսիան անում է ամեն հնարավորը, որպեսզի վիրավոր լրագրողները Ղարաբաղից հնարավորինս շուտ տեղափոխվեն:
Արցախի Մարտունի քաղաքի քաղաքապետարանի շենքում ադրբեջանական Զինուժի կողմից թիրախավորվել է լրագրողների խումբը: Հրետակոծության հետևանքով վիրավորում ե ստացել ֆրանսիական Le Monde պարբերականի երկու լրագրողները, նախնական տվյալներով Ֆրանսիայի քաղաքացի, Հայաստանի «Արմենիա» հեռուստաընկերության օպերատորը Արամ Գրիգորյանը և 24news-ի լրագրող Սևակ Վարդումյանը: Ռուսական «Дождь» հեռուստաընկերության գլխավոր խմբագրի տեղակալ Դմիտրի Ելովսկին այժմ գտնվում է ռմբապաստարանում, թիրախավորվել էր նաև Agence France-Presse գործակալության լրագրողների մեքենան: