Արցախում Ադրբեջանի Զինված ուժերի հրետակոծության հետևանքով վիրավորում ստացած և վիրահատվող ֆրանսիական Le Monde-ի թղթակիցն Ալլան Կավալն է: Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեսանյութ է հրապարակել Ստեփանակերտի բժշկական կենտրոնում նրա վիրահատության ընթացքից:
Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանն ավելի վաղ հայտնել էր, որ Կավալի վիճակը ծանր է:
Արցախի Մարտունի քաղաքի քաղաքապետարանի շենքում ադրբեջանական Զինուժի կողմից թիրախավորվել է լրագրողների խումբը: Հրետակոծության հետևանքով վիրավորում է ստացել ֆրանսիական Le Monde պարբերականի երկու լրագրողները, նախնական տվյալներով Ֆրանսիայի քաղաքացի, Հայաստանի «Արմենիա» հեռուստաընկերության օպերատորը Արամ Գրիգորյանը և 24news-ի լրագրող Սևակ Վարդումյանը: Ռուսական «Дождь» հեռուստաընկերության գլխավոր խմբագրի տեղակալ Դմիտրի Ելովսկին այժմ գտնվում է ռմբապաստարանում, թիրախավորվել էր նաև Agence France-Presse գործակալության լրագրողների մեքենան: