կարևոր
1898 դիտում, 3 տարի առաջ - 2020-10-01 16:44

Բացարձակ դատապարտելի է մասնագիտական աշխատանք կատարող լրագրողներին Ադրբեջանի կողմից հրետակոծելը Լեռնային Ղարաբաղում․ ՀՀ ՄԻՊ

Բացարձակ դատապարտելի է մասնագիտական աշխատանք կատարող լրագրողներին Ադրբեջանի կողմից հրետակոծելը Լեռնային Ղարաբաղում․ ՀՀ ՄԻՊ

Բացարձակ դատապարտելի է մասնագիտական աշխատանք կատարող լրագրողներին Ադրբեջանի կողմից հրետակոծելը Լեռնային Ղարաբաղում (Արցախում)։ Այս մասին հայտարարությու է տարածել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Ըստ այս պահի տեղեկությունների՝ հոկտեմբերի 1-ին ֆրանսիական «La Monde» պարբերականի 2 լրագրող, 24News.am լրագրողը և Armeniatv օպերատորը վիրավորում են ստացել, իսկ որոշ լրատվամիջոցների ներկայացուցիչներ հայտնվել են թիրախայինկրակի տակ։ Ավելին, ադրբեջանական զինված ուժերը թիրախավորել են նաև Արցախում լրագրողական առաքելություն իրականացնող Agence France-Presse (AFP) միջազգային գործակալության լրագրողներին տեղափոխող մեքենան, որի հետևանքով լրագրողներ են ծանր վիրավորում ստացել։ Le Monde-ի թղթակցի վիճակը ծանր է, նրան վիրահատում են Ստեփանակերտի բժշկական կենտրոնում:
Լրագրողական խումբը եղել է հատուկ արտահագուսոտվ, լրագրողական տարբերանշանով: «PRESS» տարբերանշան է ունեցել նաև հրետակոծության տակ հայտնված լրագրողական մեքենան:
Այս ամենն ակնհայտորեն վկայում է տարբերակում չդնող (indiscriminate), քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման մասին»: