կարևոր
730 դիտում, 1 տարի առաջ - 2020-10-01 16:17

Պատերազմական գործողությունների հետևանքով մեր տարածաշրջանում ժամանակավոր ապաստանած մեր հայրենակիցները կարող են դիմել Սևանի ԲԿ և ստանալ բուժսպասարկում

Պատերազմական գործողությունների հետևանքով մեր տարածաշրջանում ժամանակավոր ապաստանած մեր հայրենակիցները կարող են դիմել Սևանի ԲԿ և ստանալ բուժսպասարկում

Սևանի բժշկական կենտրոնը ֆեյսբուքյան գրառմամբ իրազեկում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

հաշվի առնելով մեր հայրենիքում տիրող իրավիճակը՝ հայտնում ենք, որ ԼՂՀ-ից կամ ՀՀ այլ մարզերից ու քաղաքներից պատերազմական գործողությունների հետևանքով մեր տարածաշրջանում ժամանակավոր ապաստանած մեր հայրենակիցները անհրաժեշտության դեպքում կարող են դիմել Սևանի բժշկական կենտրոն և ստանալ բուժսպասարկում»: