կարևոր
1936 դիտում, 2 տարի առաջ - 2020-10-01 15:48

Ադրբեջանի ԶՈՒ-ն Արցախում թիրախավորել է Agence France-Presse գործակալության լրագրողների մեքենան. (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

Ադրբեջանի ԶՈՒ-ն Արցախում թիրախավորել է Agence France-Presse գործակալության լրագրողների մեքենան. (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

Ադրբեջանական զինված ուժերը թիրախավորել են Արցախում լրագրողական առաքելություն իրականացնող Agence France-Presse (AFP) միջազգային լրատվական գործակալության լրագրողներին տեղափոխող մեքենան: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից՝ ներկայացնելով վնասված մեքենայի լուսանկարները:

Արցախի Մարտունի քաղաքում ադրբեջանական Զինուժի կողմից թիրախավորվել է լրագրողների խումբը: Հրետակոծության հետևանքով վիրավորում էին ստացել նաև ֆրանսիական Le Monde պարբերականի երկու լրագրողները, նախնական տվյալներով Ֆրանսիայի քաղաքացի, Հայաստանի «Արմենիա» հեռուստաընկերության օպերատորը Արամ Գրիգորյանը և 24news-ի լրագրող Սևակ Վարդումյանը: Ռուսական «Дождь» հեռուստաընկերության գլխավոր խմբագրի տեղակալ Դմիտրի Ելովսկին այժմ գտնվում է ռմբապաստարանում: