կարևոր
1002 դիտում, 1 տարի առաջ - 2020-10-01 15:47

Հայ ժողովուրդը պաշտպանում է նաեւ միջազգային անվտանգությունը. ՀՀ վարչապետ

Հայ ժողովուրդը պաշտպանում է նաեւ միջազգային անվտանգությունը. ՀՀ վարչապետ

Սա արդեն պարզապես Ղարաբաղի հարց չէ, սա այլեւս միջազգային անվտանգության հարց է եւ հայ ժողովուրդը պաշտպանում է նաեւ միջազգային անվտանգությունը: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ինչու՞ է Թուրքիան 100 տարի անց վերադարձել Հարավային Կովկաս. շարունակելու հայոց ցեղասպանությունը: Բայց ցեղասպան քաղաքականության շարունակությունը Թուրքիայի համար միայն հայատյացությունը իրացնելու միջոց չէ, այլեւ պրագմատիկ խնդիր: Հայաստանն ու Հարավային Կովկասի հայությունը վերջին խոչընդոտն են թուրքական էքսպանսիան դեպի հյուսիս, դեպի հարավ-արեւելք եւ դեպի արեւելք շարունակելու եւ կայսերական երազանքը կյանքի կոչելու համար: Սա արդեն պարզապես Ղարաբաղի հարց չէ, սա միայն հայ ժողովրդի անվտանգության հարց չէ: Սա այլեւս միջազգային անվտանգության հարց է եւ հայ ժողովուրդը պաշտպանում է նաեւ միջազգային անվտանգությունը, ստանձնելով թերեւս մի նորագույն պատմական առաքելություն»,-նշել է ՀՀ վարչապետը: