Արցախի Մարտունի քաղաքում ադրբեջանական հրետակոծության հետևանքով մեջքի շրջանում վիրավորում է ստացել 24News-ի լրագրող Սևակ Վարդումյանը: Այս մասին հայտնում է լրատվամիջոցը:
«Նա մեջքի շրջանում վիրավորում է ստացել, այս պահին գտնվում է հիվանդանոցի ճանապարհին»,- հայտնում է 24news-ը:
Արցախի Մարտունի քաղաքում ադրբեջանական Զինուժի կողմից թիրախավորվել է լրագրողների խումբը: Հրետակոծության հետևանքով վիրավորում էին ստացել նաև ֆրանսիական Le Monde պարբերականի երկու լրագրողները, նախնական տվյալներով Ֆրանսիայի քաղաքացի և Հայաստանի «Արմենիա» հեռուստաընկերության օպերատորը Արամ Գրիգորյանը: Ռուսական «Дождь» հեռուստաընկերության գլխավոր խմբագրի տեղակալ Դմիտրի Ելովսկին այժմ գտնվում է ռմբապաստարանում: