կարևոր
2038 դիտում, 2 տարի առաջ - 2020-10-01 14:16

ԵՊՀ գիտխորհուրդը միաձայն կողմ քվեարկեց Սաակաշվիլիին ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչումից զրկելու որոշմանը. Խոսնակ

Ըստ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի` բազում համալսարանականներ և համալսարանից դուրս մարդիկ դիմել են իրեն` Միխեիլ Սաակաշվիլիին ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչումից զրկելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊՀ խոսնակ Գեւորգ Էմին-Տերյանը:

«Քիչ առաջ ԵՊՀ գիտխորհուրդը միաձայն կողմ քվեարկեց Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչումից զրկելու որոշմանը»,-նշել է նա: