23.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.73 -3.25 | |
GBP | 573.35 +0.36 | |
EUR | 486.58 +0.84 | |
GEL | 158.93 +0.25 | |
RUB | 7.89 +0.08 |
Լիտվայում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Մկրտչյանը այդ երկրի խորհրդարանի արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահ Յուզաս Բերնատոնիսին է ներկայացրել Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը: Այս մասին ասված է Լիտվայի Սեյմի պաշտոնական կայքում:
Դեսպանի հետ հանդիպման ընթացքում Բերնատոնիսն իր ցավակցությունն է հայտնել Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհվածների կապակցությամբ:
Հանդիպման ընթացքում ներկայացվել է նաև Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում առկա իրավիճակը: