ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի ուղղությամբ ներկա պահին չեն ընթանում ակտիվ մարտավարական գործողություններ: Մամուլի ասուլիսին այս մասին ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Ընդհանուր առմամբ թռչող սարքերի հետախուզական, հարվածային ԱԹՍ-ների գործունեություն կա ոչ միայն Վարդենիսի, այլ նաև այլ ուղղություններով: ՀՀ սահմանների կոնկրետ այդ հատվածում ներկայումս ակտիվ մարտական գործողություններ չկան»,- նշեց Հովհաննիսյանը:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը գիշերը «Ֆեյսբուքի» իր էջում տեղեկացրել էր, որ ադրբեջանական ԱԹՍ-ներով հարձակումների պատճառով ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում ու մարզի Սոթք, Շատվան, Կութ և մյուս գյուղերում դադարեցրել են փաստահավաք աշխատանքները։
Հայկական Զինուժն ունի 103 զոհ և շուրջ 120 վիրավոր՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։
Ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի շուրջ 1280 մարդկային կորուստ և 2700 վիրավոր: Հակառակորդը կորցրել է 90 ԱԹՍ, 11 ուղղաթիռ, 181 միավոր զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, 2 «Սմերչ»: