ՍԻՐԵԼԻ՛ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ
Այս օրերին ամբողջ հայությունը մեկ դարձած հետևում է Արցախում ծավալվող հերոսական պայքարին ընդդեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի: Հանգամանքների բերումով Հայաստան հասնել չկարողացող հայության հատվածները հայրենիքին օժանդակում են դրամահավաքներով և մարդասիրական օգնությամբ: Ջավախահայերը այս հարցում ամենաակտիվներից են. Այս օրերին օգնելու անհագ պատրաստակամությամբ Ջավախքի տարբեր հատվածներում կազմակերպվում են ինքնաբուխ դրամահավաքներ, որոնց համակարգելը և միասնական ճանապարհով դեպի նպատակ ուղղելը ամենակարևոր հարցն է: Այս նպատակով Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդին են դիմել բազմաթիվ մտավորականներ, իշխանավորներ, անհատ ձեռներեցներ, կոլեկտիվներ ու պարզապես անհատներ: Խորհուրդը Վրաստանի Հայ Օգնության Միության անունով «Սաքարթվելո» բանկի Ախալքալաքի մասնաճյուղում բացել է հաշվեհամար՝ GE25BG0000000366017347 , որին հնարավոր է կատարել փոխանցում վրացական լարիով, ԱՄՆ դոլարով և ռուսական ռուբլիով՝ անպայման որպես նպատակ շեշտելով հումանիտար օգնությունը: Հաշվեհամարը թափանցիկ է, բոլոր փոխանցումները տեսանելի են: Կազմվել է նաև հանձնախումբ, որի վերահսկողությամբ ըստ Հայաստանի Հանրապետության համապատասխան գերատեսչությունների կողմից ներկայացված անհրաժեշտ միջոցների համար կծախսվի հանգանակված գումարը։ Ակնկալում ենք բոլորիդ ակտիվ և արագ արձագանքը:
Հարցերի համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով.
(+995) 574 52 62 42
(+995) 599 92 13 88
ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔԻ ԵՎ ՔՎԵՄՈ-ՔԱՐԹԼԻԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի համակարգող Արտակ Գաբրիելյանը