կարևոր
2014 դիտում, 2 տարի առաջ - 2020-10-01 12:37

Վերջին 24 ժամում հակառակորդն ունեցել է շուրջ 360 կենդանի ուժի կորուստ և մոտ 600 վիրավոր

Վերջին 24 ժամում հակառակորդն ունեցել է շուրջ 360 կենդանի ուժի կորուստ և մոտ 600 վիրավոր

 Արցախա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցող մարտական գործողությունների արդյունքում հակառակորդն ունեցել է կենդանի ուժի 350-360 կորուստ: Մամուլի ասուլիսին այս մասին ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Հակառակորդի բոլոր հարձակողական գործողությունները ձախողվել են, ՀՀ զինված ուժերը հետ են շպրտել հակառակորդին՝ պատճառելով որոշակի վնաս: Նրանք ունեցել են կենդանի ուժի 350-360 կորուստ և մոտ 600 վիրավոր: Խոցվել է 3 ուղղաթիռ, մոտավոր 15 միավոր տարբեր տեսակի զրահատեխնիկաներ, այդ թվում նաև ՀՄՄ-ներ (hետևակի մարտական մեքենա), ոնչնացվել է նաև 1 «Սմերչ» կայան, 6 ԱԹՍ, որից 2-3-ը գիշերվա սահմաններում»,- նշեց Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ շարունակվում են մարտական գործողությունները, ավելի շատ կիրառվում է հրետանի, ինչպես նաև րոպեներ առաջ մարտական գործողությունները սկսել են թեժանալ: