1124 դիտում, 2020.10.01 11:50

Իսրայելը զենք է ուղարկում Ադրբեջանին` Հայաստանի դեմ պատերազմելու համար. Ալ-Արաբիա

Իսրայելը զենք է ուղարկում Ադրբեջանին` Հայաստանի դեմ պատերազմելու համար. Ալ-Արաբիա

Ըստ հավաստի հետախուզական աղբյուրների՝ Իսրայելը զենք է ուղարկում Ադրբեջանին՝ Բաքվի և Հայաստանի միջև կատաղի մարտերի պայմաններում. գրում է Ալ-Արաբիան:

Կայքը գրում է, որ կողմերը միմյանց մեղադրում են օտարերկրյա կործանիչներ և վարձկաններ օգտագործելու մեջ, իսկ Թուրքիան բացահայտ հայտարարում է իր աջակցությունը Ադրբեջանին՝ Հայաստանին անվանելով «ամենամեծ սպառնալիքը տարածաշրջանում», և ըստ  լուրերի, սիրիացի վարձկաններ են ուղարկում Բաքու:

Սակայն մարտերը մոլեգնում են, և միևնույն ժամանակ ավելի ու ավելի շատ երկրներ են ներգրավվում տարբեր քաղաքական և ռազմավարական շահերի համար: Իսրայելը զենքի ամենամեծ մատակարարն է Ադրբեջանին, չնայած, որ Հայաստանը պաշտոնապես դեսպանություն է բացել Թել Ավիվում: ԱՄՆ հետախուզական աղբյուրները Al Arabiya English-ին հայտնել են, որ Իսրայելը զենքով բեռնված ինքնաթիռներ է ուղարկում Ադրբեջան:

«Իսրայելը զենք է մատակարարում, այսօր (սեպտեմբերի 30-ին) երկու բեռնատար ինքնաթիռներ վայրէջք են կատարել Բաքվում», - ասել է աղբյուրը:

Պատասխանելով թուրքական միջամտության մասին հարցին՝ աղբյուրը նշել է, որ ադրբեջանցիները ռազմական առավելություն կունենան, քանի դեռ ռուսները ոչինչ չեն ձեռնարկել: