666 դիտում, 2020.10.01 11:25

ՊԲ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի մարտական ուղղաթիռ

ՊԲ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի մարտական ուղղաթիռ

Հոկտեմբերի 1-ին արցախա-ադրբեջանական հակամարտության գոտու հարավային հատվածում՝ Վարազաթումբ (Լելե Թեփե) տարածքում, ՊԲ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի մարտական ուղղաթիռ, որն ընկել է Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում: Այս մասին  հայտնում է Պաշտպանության բանակը։

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է՝ նշվածը իր մեջ որևէ միտումնավորություն չի պարունակում, և քանի որ Ադրբեջանի սանձազերծած մարտական գործողություններն ընթանում են ԻԻՀ սահմանին շատ մոտ, ցավոք, նման դեպքերն անխուսափելի են: