412 դիտում, 2020.10.01 11:00

Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը մեկնել է Արցախ

Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը մեկնել է Արցախ

Ազատ ոճի ըմբիշ, Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը մեկնել է Արցախ` ի պաշտպանություն հայրենիքի սահմանների: Այս մասին հայտնում է ֆեդերացիան:

Եվրոպայի բազմակի չեմպիոն, աշխարհի առաջնության մրցանակակիր Արսեն Հարությոնյանը կամավորագրվել ու մեկնել է Արցախ` հայրենիքը պաշտպանելու: Հարությունյանի հայրը, ով ազատամարտիկ է, օրեր առաջ էր մեկնել Արցախ: