1038 դիտում, 2020.10.01 10:06

Դեն Բիլզերյանի ընտանիքը «Հայաստան» հիմնադրամին 250 հազար դոլար կնվիրաբերի

Դեն Բիլզերյանի ընտանիքը «Հայաստան» հիմնադրամին 250 հազար դոլար կնվիրաբերի

Ամերիկահայ միլիոնատեր, համացանցի աստղ Դեն Բիլզերյանը, նրա եղբայր Ադամն ու հայրը՝ Փոլը, «Հայաստան» համահայկական հիմնադրամին 250 հազար դոլար նվիրատվություն կկատարեն։

Դեն Բիլզերյանը, համացանցում ունենալով 35 մլն հետևորդ, նրանց պարբերաբար պատմում է Հայաստանի մասին։

Բիլզերյանները 2018 թվականին, ամռանն այցելել էին Արցախ, որտեղ հանդիպել էին սահմանին կանգնած զինվորներին։

«Ես շատ հիասթափված եմ, որ Ադրբեջանը որոշել է հարձակվել հայ ժողովրդի վրա։ Սա ահավոր է, երիտասարդ տղաները զոհվում են: Ցավոք, երկիրը պետք է պաշտպանի իրեն, և ժողովուրդը մեկնում է սահման պատերազմելու»,- «USArmenia»-ի ուղիղ երթերում ասաց Փոլ Բիլզերյանը, որի նախնիները Ցեղասպանությունից հետո գաղթել են ԱՄՆ Արևմտյան Հայաստանի Խարբերդ նահանգից։

Փոլ Բիլզերյանը հույս հայտնեց, որ սահմանին կանգնած բոլոր զինվորները կհաղթահարեն ամեն ինչ և կպաշտպանեն իրենց տունը։

Ադամը նույնպես շատ մտահոգված է տեղի ունեցող իրադարձություններով։

«Արցախը շատ գեղեցիկ է, մենք ընտանիքով այցելել էինք 2 տարի առաջ։ Դա հիանալի ճամփորդություն էր  և ես իրոք հաճույք էի ստանում։ Այժմ շատ մտահոգված եմ»,- ասաց Ադամ Բիլզերյանը։

Փոլ Բիլզերյանն ուղիղ եթերում հայտարարեց, որ ինքը, Դենը և Ադամը, Համահայկական հիմնադրամին ուղարկելու են 250 հազար ԱՄՆ դոլար նվիրատվություն։ 

Փոլ Բիլզերյանը հայտնեց, որ իր ընկերոջ հետ պատրաստվում էր հուլիսին այցելել Հայաստան, սակայն COVID-19-ը խանգարել է նրա պլաններին, սակայն, երբ կրկին հնարավոր լինի, ինքն անպայման կգա ՀՀ և իր հետ կբերի ընտանիքի անդամներին։ 

2018 թվականի օգոստոսի 27-ին Դեն և Ադամ Բիլզերյանները ստացել էին ՀՀ քաղաքացիություն։

Համահայկական հիմնադրամը դրանահավաք է նախաձեռնել Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար խորագրով։