288 դիտում, 2020.10.01 09:51

Հազարավոր լոսանջելեսահայեր հավաքվել էին Ադրբեջանի հյուպատոսության շենքի դիմաց՝ բողոքելով Ադրբեջանի վերջին հարձակումների դեմ

Հազարավոր լոսանջելեսահայեր հավաքվել էին Ադրբեջանի հյուպատոսության շենքի դիմաց՝ բողոքելով Ադրբեջանի վերջին հարձակումների դեմ

Հազարավոր լոսանջելեսահայեր հավաքվել էին Ադրբեջանի հյուպատոսության շենքի դիմաց՝ բողոքելով Ադրբեջանի վերջին հարձակումների դեմ։ Դաշնակցության երիտասարդական միության կազմակերպած բողոքի մասնկիցները դատապարտել են հակմարտությանը Թուրքիայի բացահայտ եւ հանցավոր միջամտությունը։ Լոս Անջելեսի Բրենտվուդ թաղամասում գտնվող Վիլշիր պուրակի բանուկ հատվածը փակ էր մարդկային մեծ կուտակման պատճառով։ Այս անգամ հավաքն անցել է խաղաղ եւ առանց սարդանքների, ի տարբերություն հուլիսյան նմանաբնույթ հանրահավաքի, երբ ադրբեանցիները փորձել էին սադրել ցուցարարներին։ Այս անգամ ադրբեջանցիները չէին համարձակվել որեւէ գործողություն կազմակերպել։

Հանրահավաքի գլխավոր բանախոսը Դաշնակցության երիտասարդական միության ներկայացուցիչ Հրաչ Ավետիսյանը իր խոսքում դատապարտելով Ադրբեջանի հանցավոր գործողույթունները, հատուկ կարեւորել է այս լարվածության մեջ Թուրքիայի դերակատարույթունն ու պատերազմական գործողություններին նրա անմիջական մասնակցությունը։ Հաղթելու ենք արդեն համահայկական կարգախոսը թնդում էր Լոս Անջելեսի բանուկ կենտրոնում։