20.05.2022
|
||
---|---|---|
USD | 458.98 -0.42 | |
GBP | 572.99 +1.96 | |
EUR | 485.74 +1.67 | |
GEL | 158.68 +1.35 | |
RUB | 7.81 +0.41 |
Ճապոնիայի իշխանությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը ներգրավված կողմերին կոչ են անում դադարեցնել ռազմական դիմակայությունը և նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Կացունոբու Կատոն։
«Մենք ներգրավված բոլոր կողմերին կոչ ենք անում դադարեցնել ռազմական գործողությունները, առավելագույն զսպվածություն դրսևորել և երկխոսություն սկսել»,- ասել է Կատոն։
Կատոն շեշտել է, որ Ճապոնիայի կառավարությունը լրջորեն մտահոգված է տարածաշրջանում տեղի ունեցող ռազմական բախումներով, որոնք հանգեցրել են խաղաղ բնակչության շրջանում զոհերի։ «Մենք մտադիր ենք շարունակել ակնդետ հետևել իրադարձությունների զարգացմանը»,- հավելել է նա։