398 դիտում, 2020.10.01 09:10

Կառավարությունը նիստ չի անցկացնի. բոլոր նախագծերը քննարկվում ու քվեարկվում են հեռավար

Կառավարությունը նիստ չի անցկացնի. բոլոր նախագծերը քննարկվում ու քվեարկվում են հեռավար

ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 1-ին նիստ չի հրավիրի, ինչպես դա արվում է յուրաքանչյուր հինգշաբթի։

ՀՀ կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքը սահմանում է, որ նիստերը, որպես կանոն, հրավիրվում են շաբաթը մեկ անգամ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը։

Գործադիր իշխանության ներկայացուցիչները հեռավար կարգով քննարկում և գրավոր քվեարկությամբ ընդունում են նախագծերը։ «Արդեն իսկ կառավարության կայքում հրապարակվել են սեպտեմբերի 28-ին քննարկված և ընդունված որոշումները։ Պարբերաբար կլինեն թարմացումներ, և հեռավար կարգով քննարկված և գրավոր քվեարկությամբ ընդունված բոլոր նախագծերը կտեղադրվեն կառավարության կայքում»,-նշեց Խաչատրյանը։

Հայաստանում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն` սեպտեմբերի 27-ից Արցախի, սեպտեմբերի 29-ից Հայաստանի դեմ Թուրքիայի ներգրավվածությամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններից հետո։