կարևոր
1885 դիտում, 2 տարի առաջ - 2020-10-01 08:41

Հարյուրավոր բժիշկներ այս պահին հերթագրված են եւ սպասում են համապատասխան հրահանգի․ ԱՆ

Հարյուրավոր բժիշկներ այս պահին հերթագրված են եւ սպասում են համապատասխան հրահանգի․ ԱՆ

«Հարյուրավոր բժիշկներ առողջապահության նախարարության ուղղորդմամբ մեկնել են առաջնագիծ և այլ հիվանդանոցներ` ծառայելու Հայաստանի Հանրապետությանը և հայ ժողովրդին: Հարյուրավոր բժիշկներ այս պահին հերթագրված են և բառիս բուն իմաստով անհամբեր սպասում են համապատասխան հրահանգի` մեկնելու առաջնագիծ և այնտեղ մատուցելու իրենց ծառայությունները:

Զինվոր քո թիկունքը ամուր է և պինդ, քան երբևէ: Դու ծառայում ես Հայրենիքին, մենք ծառայում ենք Քեզ».

Առողջապահության նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյան