15.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.19 +0.28 | |
GBP | 490.96 -1.29 | |
EUR | 414.31 -3.25 | |
GEL | 144.29 -3.31 | |
RUB | 6.6 -0.06 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Այս օրերին Արցախում են Հովիկ Աբրահամյանը, Վլադիմիր Գասպարյանը, Արմեն Գեւորգյանը, Յուրի Խաչատուրովը, Սեյրան Օհանյանը։
Արցախ է մեկնել «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։ Այստեղ է նաեւ Ռոբերտ Քոչարյանը՝ կրտսեր որդու հետ։ ՀՀ երկրորդ նախագահը հանդիպումներ է ունեցել Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Լեւոն Մնացականյանի, Վիտալի Բալասանյանի, Արշավիր Ղարամյանի եւ ուրիշների հետ։
90-ականների պատերազմի բովով անցած հրամանատարներն ու պետական գործիչները քննարկում են իրավիճակը, փորձում գնահատել, թե ինչ զարգացումներ են սպասվում Արցախում, եւ ով ինչով ու ինչպես կարող է օգտակար լինել հաղթանակի գործին»: