334 դիտում, 2020.10.01 03:19

Հիասթափվելու են, չի ստացվելու.Արցախի նախագահը ներկայացրեց Թուրքիայի մտադրության ձախողման պատճառները

Հիասթափվելու են, չի ստացվելու.Արցախի նախագահը ներկայացրեց Թուրքիայի մտադրության ձախողման պատճառները

Արցախն ունի բազմաթիվ փաստեր, որ Ադրբեջանը մարտական գործողությունը պլանավորել է շատ վաղուց, և Թուրքիայի մասնակցությունը այսօր պատահական չէ:  Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Թուրքիայի՝ տարածաշրջանի նկատմամբ մտադրությունները, մանավանդ Հայաստանի և Արցախի նկատմամբ, հարյուրամյակներ են  ընթանում: Իհարկե, մենք հնարավորություն կունենանք ներկայացնել պանթուրքիզմի ճանապարհային քարտեզը առաջիկա ժամանակահատվածում: Հիասթափվելու են, դա չի ստացվելու»,- ասել է Հարությունյանը:

Նախագահի խոսքով ` ձախողելու են, որովհետև հայկական կողմն ունի  հերոսական ժողովուրդ և երիտասարդություն, որոնք պատրաստ են կյանքի գնով պաշտպանելու հայրենիքը:

«Ունենք 18 տարեկան երիտասարդ, ով հասցրել է խոցել հակառակորդի 9 զրահատեխնիկա և այսօր շարունակում է իր ծառայությունը հայրենիքին: Որովհետև ունենք արցախյան առաջին պատերազմի մասնակից, ապրիլյան պատերազմի մասնակից, ովքեր երկու օրվա մեջ կարողացել են հակառակորդի 3 հատ տեխնիկա առգրավվել և այսօր օգտագործել հակառակորդի դեմ: Որովհետև ունենք հայրենակից, ով, վերցնելով նռնակները, նետվել է թշնամու խրամատը, օգտագործել իր ամբողջ հնարավորությունները, վնաս հասցրել մեր հակառակորդին և վերջում պայթեցրել իրեն թշնամիների հետ միասին»,- ասել է Հարությունյանը: