12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Արցախն ունի բազմաթիվ փաստեր, որ Ադրբեջանը մարտական գործողությունը պլանավորել է շատ վաղուց, և Թուրքիայի մասնակցությունը այսօր պատահական չէ: Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Թուրքիայի՝ տարածաշրջանի նկատմամբ մտադրությունները, մանավանդ Հայաստանի և Արցախի նկատմամբ, հարյուրամյակներ են ընթանում: Իհարկե, մենք հնարավորություն կունենանք ներկայացնել պանթուրքիզմի ճանապարհային քարտեզը առաջիկա ժամանակահատվածում: Հիասթափվելու են, դա չի ստացվելու»,- ասել է Հարությունյանը:
Նախագահի խոսքով ` ձախողելու են, որովհետև հայկական կողմն ունի հերոսական ժողովուրդ և երիտասարդություն, որոնք պատրաստ են կյանքի գնով պաշտպանելու հայրենիքը:
«Ունենք 18 տարեկան երիտասարդ, ով հասցրել է խոցել հակառակորդի 9 զրահատեխնիկա և այսօր շարունակում է իր ծառայությունը հայրենիքին: Որովհետև ունենք արցախյան առաջին պատերազմի մասնակից, ապրիլյան պատերազմի մասնակից, ովքեր երկու օրվա մեջ կարողացել են հակառակորդի 3 հատ տեխնիկա առգրավվել և այսօր օգտագործել հակառակորդի դեմ: Որովհետև ունենք հայրենակից, ով, վերցնելով նռնակները, նետվել է թշնամու խրամատը, օգտագործել իր ամբողջ հնարավորությունները, վնաս հասցրել մեր հակառակորդին և վերջում պայթեցրել իրեն թշնամիների հետ միասին»,- ասել է Հարությունյանը: