432 դիտում, 2020.10.01 02:47

Հայաստանում չի գործում Tik-Tok-ը

Հայաստանում չի գործում Tik-Tok-ը

Հայաստանում չի գործում Tik-Tok հավելվածը: Այս մասին հաղորդում են սոցիալական ցանցերի օգտատերերը:

Այս պահին չի հաջողվում տեսանյութ ներբեռնել հավելված կամ դիտել արդեն ներբեռնված տեսանյութերը, սակայն արգելափակման մասին պաշտոնական տեղեկատվություն չկա։

Վերջին օրերին Tik-Tok հավելվածում ադրբեջանական քարոզչությունն ակտիվորեն ապատեղեկատվություն էր տարածում Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակի հետ կապված: