746 դիտում, 2020.10.01 01:37

Պուտինն ու Մակրոնը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

Պուտինն ու Մակրոնը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում եւ Բելառուսում, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Հեռախոսազրույցը տեղի է ունեցել ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ: Երկու պետությունների ղեկավարները «կտրուկ դատապարտել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրումը, ինչպես նաեւ մտահոգություն են հայտնել ընթացող ռազմական գործողությունների կապակցությամբ»:

Պուտինն ու Մակրոնը հակամարտության կողմերին շուտափույթ եւ ամբողջական հրադադարի եւ դեէսկալացիայի կոչ են արել: