3612 դիտում, 2020.10.01 01:25

«Մենք ձեզ նման մարդիկ ենք, ինչո՞ւ եք միայն մեր ադրբեջանցի որդիներին ու հերոսներին ուղարկում մահվան․ ու՞ր է ձեր որդին»․ Ադրբեջանցի զինծառայողի մայրը Ալիևին

«Մենք ձեզ նման մարդիկ ենք, ինչո՞ւ եք միայն մեր ադրբեջանցի որդիներին ու հերոսներին ուղարկում մահվան․ ու՞ր է ձեր որդին»․ Ադրբեջանցի զինծառայողի մայրը Ալիևին

Ադրբեջանցի զինծառայողի մայրը, որը ներկայումս գտնվում է ռազմաճակատում, դիմել է երկրի նախագահին ասելով՝ «մենք ձեզ նման մարդիկ ենք, ինչո՞ւ եք միայն մեր ադրբեջանցի որդիներին ու հերոսներին ուղարկում մահվան: Ու՞ր է ձեր որդին»: Այս մասին հայտնում է TolishMedia-ի թղթակիցը:

Մեջբերում ենք. «Որպես պետության ղեկավար, որը հայտարարեց այս զորահավաքը եւ սկսեց պատերազմը, նախ պետք է ուղարկեք ձեր որդուն: Իլհամ Ալիեւ, ես դիմում եմ ձեզ: Ձեր սեփական որդուց հետո դուք պետք է ուղարկեք նախարարների երեխաներին, այնուհետեւ շրջանների առաջնորդների եւ պաշտոնյաների որդիներին, Արտակարգ Իրավիճակաների նախարարի երկու որդիներին եւ Պաշտպանության նախարարի որդուն»: