Այսօր իմ հանձնարարությամբ և անմիջական վերահսկողությամբ ռազմական դրության ընթացքում ի հայտ եկող մարզային խնդիրների, կազմակերպչական և այլ բնույթի աշխատանքների իրականացման նպատակով ձևավորվել է շտաբ, որն աշխատում է շուրջօրյա ռեժիմով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
«Հարգելի՛ հայրենակիցներ, այսօր իմ հանձնարարությամբ և անմիջական վերահսկողությամբ ռազմական դրության ընթացքում ի հայտ եկող մարզային խնդիրների, կազմակերպչական և այլ բնույթի աշխատանքների իրականացման նպատակով ձևավորվել է շտաբ, որն աշխատում է շուրջօրյա ռեժիմով:
Շտաբի գործունեությունը համակարգում է ՀՀ ՔՊ և ԱԻ շտաբի պետ, փ/ծ գնդապետ Գևորգ Գալստյանը:
Գեղարքունիքի մարզպետարանի համապատասխան աշխատակիցները զբաղվում են ԼՂՀ-ից Գեղարքունիքի մարզ տեղափոխված անձանց տեղավորման հարցերով:
Պատասխանատու՝ ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի ՏԻՄ և ՀԳՄՀ վարչության պետ Վանիկ Հարությունյան: Հեռախոս՝ 093 63 62 47:
Գեղարքունիքի մարզպետարանում ձևավորված մեկ այլ աշխատանքային խումբ զբաղվում է ԼՂՀ-ից տեղափոխվածների կարիքների գնահատման, նրանց կեցության, սննդի և պարագաների ապահովման հարցերով:
Պատասխանատու՝ ՀՀ Գեղարքունիքի մարզպետի խորհրդական Վահագն Դաբաղյան, հեռախոս՝ 093 31 65 17:
Վերը նշված խնդիրները կարգավորելու նպատակով քաղաքացիները կարող են դիմել նաև 911 ծառայություն: