358 դիտում, 2020.10.01 00:30

Արշավիր Ղարամյանը հերքում է իր մահվան մասին ադրբեջանական ապատեղեկատվությունը

Արշավիր Ղարամյանը հերքում է իր մահվան մասին ադրբեջանական ապատեղեկատվությունը

Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը հերքում է իր մահվան մասին ադրբեջանական լրատվամիջոցների կողմից տարածված կեղծ լուրերը: Ղարամյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում և ընկերների հետ լուսանկար հրապարակել:

«Իմ մահվան մասին լուրերը խիստ չափազանցված են»,- գրել է նա: