կարևոր
2682 դիտում, 3 տարի առաջ - 2020-09-30 23:27

Ունենք 18 տարեկան պատանի, ով արդեն հասցրել է խոցել 9 միավոր ռազմական տեխնիկա․ Արայիկ Հարությունյան

Ունենք 18 տարեկան պատանի, ով արդեն հասցրել է խոցել 9 միավոր ռազմական տեխնիկա․ Արայիկ Հարությունյան

 Հայկական կողմը պետք է պատրաստ լինի երկարատև պատերազմի: Այս մասին սեպտեմբերի 30-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Մենք պետք է պատրաստ լինենք երկարատև պատերազմի, որովհետև, եթե մենք պատրաստ չլինենք երկարատև պատերազմի, մենք խնդիրներ կունենանք մեր կարևոր խնդրի` այս երկրում մեր ապրելու իրավունքը իրացնելու հետ»,- ասաց Հարությունյանը:

Անդրադառնալով հարցին, թե ի՞նչ վարքագիծ է ունենալու Պաշտպանության բանակը, Արցախի նախագահը պատասխանեց՝ ՊԲ-ն խաղաղություն է պարտադրելու հակառակորդին: